-
15.04.2014|
00:41
Գեղապանծ պոռնիկ, կախարդների գլխավոր, որ վաճառում էր ազգը իր պոռնկությամբ և տոհմերը՝ իր կախարդանքներով։ «Ահա ես քեզ դեմ եմ,- ասում է Ամենակալ Տեր Աստվածը,- պիտի բացեմ քո հետնամասը, քող պիտի գցեմ քո դեմքին, ազգերին ցույց պիտի տամ քո ամոթը և թագավորություններին՝ քո անարգանքը։
-
11.04.2014|
00:08
Ահա Տիրոջ աչքը մեղավորների այդ թագավորության վրա է. «Ես դա պիտի վերացնեմ երկրի երեսից, սակայն չեմ ջնջի Հակոբի տունը,- ասում է Տերը։
-
08.04.2014|
00:03
Այսպիսի մի տեսիլք ցույց տվեց ինձ Տեր Աստվածը. ահա կրակով դատաստան արեց Տեր Աստված, կրակը լափեց շատ խորություններ և կերավ երկրի մի մասը։
-
04.04.2014|
00:10
«Պիտի ապականվեն նրանց ուրախության բագինները, պիտի ավերվեն Իսրայելի մեհյանները, և ես սուր պիտի բարձրացնեմ Երոբովամի տան վրա»։
-
01.04.2014|
00:06
Գեղապանծ պոռնիկ, կախարդների գլխավոր, որ վաճառում էր ազգը իր պոռնկությամբ և տոհմերը՝ իր կախարդանքներով։
-
28.03.2014|
00:02
Լեռները դողացին նրանից, բլուրները սասանվեցին, խախտվեց երկիրը նրա առաջ, ինչպես նաև նրա բոլոր բնակիչները։ Նրա բարկությանն ո՞վ կդիմանա, ո՞վ կկանգնի նրա զայրույթի և սրտմտության դեմ։
-
24.03.2014|
23:32
Վա՜յ Տիրոջ օրը ցանկացողին. ձեր ինչի՞ն է պետք Տիրոջ օրը, այն խավար է և ոչ թե լույս։ Որպես թե մի մարդ փախչի առյուծից, մի արջ պատահի նրան, նա տուն փախչի, ձեռքը պատին հենի և օձը խայթի նրան։ Չէ՞ որ խավար է Տիրոջ օրը և ոչ լուսավոր, աղջամղջային է, և լույսի ճաճանչ չկա նրա մեջ։
-
20.03.2014|
23:31
Տերն ասում է. «Այս ժողովուրդը մոտ է ինձ իր բերանով, իր շրթունքներով է մեծարում ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է ինձնից, զուր է ինձ պաշտում, մարդկանց պատվիրաններն ու վարդապետություններն է ուսուցանում։ Դրա համար ես էլ պիտի փոխեմ այդ ժողովրդին, պիտի այլափոխեմ նրան, պիտի կորցնեմ իմաստունների իմաստությունը և արհամարհեմ խորհրդականների խորհուրդները»։
-
18.03.2014|
00:09
Վա՜յ Տիրոջ օրը ցանկացողին. ձեր ինչի՞ն է պետք Տիրոջ օրը, այն խավար է և ոչ թե լույս։ Որպես թե մի մարդ փախչի առյուծից, մի արջ պատահի նրան, նա տուն փախչի, ձեռքը պատին հենի, և օձը խայթի նրան։
-
14.03.2014|
00:05
Վա՜յ նրանց, ովքեր թշվառացնում են ձեզ։ Սակայն ձեզ ոչ ոք չի կարող թշվառության մատնել. ով որ արհամարհում է, ձե՛զ չէ, որ արհամարհում է, քանզի ձեզ արհամարհողները պարտության պիտի մատնվեն, ինչպես ձորձերի վրայի ցեցը, այնպես էլ նրանք պարտության պիտի մատնվեն։ Տե՛ր, ողորմի՛ր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք քեզ վրա։